Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը չի բացառում, որ քաղաքական ուժերը փորձեն ուղղորդել քաղաքացիական շարժումը: Այդ մասին քաղտեխնոլոգն ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:
Նա չի կարծում, որ այժմ նման կապ գոյություն ունի, բայց չի բացառում, որ քաղաքական ուժերը փորձեն անել դա: «Ինչը փորձեցին անել նաեւ այն օրերին: Չի բացառվեն, որ օգտագործվեն, բայց եթե նկատեցիք՝ ով քիթը մտցրեց, շատ արագ ետ քաշեց: Չեմ կարծում, որ այս վիճակով, երբ նստացույց են անում, այդ քանակությամբ կփորձի ինչ-որ քաղաքական ուժ դիպչել: Քաղաքական ուժերին պետք է կրիտիկական մասսա, որ նոր փորձեն իրենց վրա քաշել: Կան ուժեր, որ կարող են փորձել պարզապես տաք պահել, գոնե մինչեւ աշուն: Որքան էլ այս ամռանը թեժ էր, տարօրինակ թեժ էր, աշնանն ավելի թեժ կլինի: Եւ կփորձեն պահել մինչեւ աշուն, որպեսզի զրոյից չսկսեն»,- կանխատեսեց քաղտեխնոլոգը:
Վերջինս համոզված է, որ աշնանը լուրջ զարգացումներ են լինելու: «Եւ միայն ներսից չէ, այլեւ դրսից են շահագրգռված լինելու: Ռուսաստան, Եվրոպա, Ասոցացման համաձայնագրեր... անընդհատ բզբզելու են: Երբ հերթը գա հասնի այլ սոցիալական խնդրի, երբ գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացումը զգալի լինի մարդկանց վրա, չի բացառվում, որ այդ ժամանակ էլ ներսից խնդիրներ լինեն իշխանության համար: Նկատի ունեմ սոցիալական բունտի տեսքով»,- ամփոփեց Կարեն Քոչարյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























