Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզի Օմսկ-Իրկուտսկ նավթատարից 3 տոննա նավթ է արտահոսել։ Այս պահին արտահոսքը դադարեցվել է։ Նավթատարի վրա ճաք էր գոյացել հողային աշխատանքների ընթացքում, գրում է bfm.ru-ն։
Նավթատարի վնասված հատվածը փակվել է, ջրամբարներ նավթ լցվելու վտանգ չկա։ Վթարը սպառողների վրա չի անդրադարձել։ Նավթամատակարարումը կատարվում է պահուստային գծով։





























