Սիրիայի Հալեպ նահանգի Խան ալ Ասալ թաղամասում գրոհայինների հերթական հարձակման զոհերի մեջ հայեր չկան, NEWS.am-ի թղթակցին հայտնել են Հալեպի Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմից՝ հստակեցնելով, որ այս պահի դրությամբ տեղեկություններն այդպիսին են։

Համաձայն տեղեկատվության՝ վերոհիշյալ արվարձանում  հայեր չեն բնակվում։ Ինչ վերաբերում է զոհերի թվին, այն տատանվում է 150-300-ի սահմաններում։

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը հայտնում է, որ Հալեպ նահանգի Խան ալ Ասալ թաղամասում ահաբեկչական զինված խմբավորումները զինծառայողների եւ խաղաղ բնակիչների զանգվածային սպանություն են իրագործել։

««Անսար ալ Հիլյաֆի բրիգադ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները խոստովանել են պետական հանցագործության իրագործումը։

Նրանք պղծել են մահացածների դիակները, նետել խառնարանը, ոմանց՝ այրել», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում։