Facebook սոցիալական ցանցում ստեղծվել է «Երթուղային վարորդների անկախ արհմիության աշխատանքային խումբ», որի նախաձեռնողների նպատակը հանրային տրանսպորտի վարորդների արհմիություն ստեղծելն է:

«Մենք նպատակ ունենք հանրային օրակարգ բարձրացնել վարորդների աշխատանքային իրավունքների խնդիրները, հասնել վարորդների աշխատանքային պայմանների բարելավման (աշխատանքային ժամեր, եկամուտ)

Նախաձեռնության հեղինակները ներկայացրել են նաեւ առաջին շրջանում իրենց գործողությունները։

«Առաջին շրջանի գործողություններ

Առաջին փուլում գնալու է վարորդների համոզելու աշխատանք, որպեսզի ուզենան արհմիություն ստեղծել

Երկրորդ փուլը կլինի միության իրավական ձեւակերպումը

Երրորդ փուլը արդեն խնդիրների հստակ ձեւակերպումներ եւ տարբեր գործողություններ` գործադուլ, միտինգներ, իրազեկում եւ այլն

Թռուցիկ պատրաստել վարորդների աշխատանքային իրավունքի մասին եւ կոչ անել ինքնակազմակերպվելու

Ընտրել մի 4-5 գիծ, գնալ վերջին կանգառները եւ զրուցել վարորդների հետ, համոզել արհմություն կազմակերպել

Ուսումնասիրել արհմիություն ստեղծելու համար իրավական հիմքը եւ ձեւերը

Ունենալ հստակ պատկերացում, թե որքանով են խախտվում վարորդների իրավունքները, քանի ժամ են աշխատում, որքան են վճարվում, իրականում ու դա կայուն հիմք կհանդիսանա իրավախախտումները ի հայտ բերելու համար»:

Նախաձեռնության անդամները նշում են, որ այս ուղղությամբ աշխատել ցանկացողները կարող են միանալ իրենց խմբին: