Գերեզմանատան մոտ ծառից կախված տղամարդու դիակ է հայտնաբերվել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ երեկ՝ հուլիսի 26-ին առավոտյան Արարատի մարզի Արարատ գյուղում տղամարդու դիակ է հայտնաբերվել: Դիակը գտել են գյուղի գերեզմանատան մոտ, ծառից կախված վիճակում:
Նրա ինքնության վերաբերյալ NEWS.am-ը փորձեց մանրամասներ ճշտել ոստիկանությունից, որտեղից միայն հայտնել են տղամարդու տարիքը, նա 66 տարեկան էր: Թե ինչ հանգամանքներում է տղամարդը հայտնվել այդ վիճակում, դեռ հայտնի չէ: Ոստիկանությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են:





























