Սիրիայի արտաքին գործերի եւ ներգաղթյալների գործերով նախարարությունը ուղերձ է հղել ՄԱԿ-ի  գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի  մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին` «Անսար ալ Խալիֆի բրիգադ» կոչվող ավազակախմբի կողմից տասնյակ զինվորականների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ կատարված բարբարոսական հանցագործության հետ կապված:

ԱԳՆ-ն նշել է, որ հանցավոր խմբավորումը զնագվածային սպանությունից հետո զոհերի մարմինները ծաղրի է ենթարկել, նետել է մեծ փոսի մեջ, մի քանի մարմիններ այրվել են:

«Այդ հանցագործությունը կրկին մերկացրեց որոշ հարեւան երկրների դերը, որոնք ռազմական եւ նյութական աջակցություն են ցուցբերում ահաբեկչական խմբավորումներին: Աջակցությունը հասել է այնտեղ, որ այդ կողմերը գրոհայիններին հրամայում են հարձակվել այս կամ այն շրջանների ու կոնկրետ օբյեկտների վրա»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Վերջին տվյալներով` արյունալի հանցագործության զոհ է դարձել 123 մարդ: