Թուրքական հանրապետական կուսակցությունը, ձայների 50,4%-ի հաշվարկից հետո, հաղթում է չճանաչված Հյուսիսային Կիպրոսի խորհրդարանական ենտրություններում, հայտնում է «Նաֆտեմպորիկի» կայքը:
Նիկոսիան համաշխարհային հանրության կողմից չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ընտրությունները անօրինական է համարում:
Թուրքիայի հանրապետական կուսակցությունը ստանում է ձայների 41,2%-ը, իսկ Ազգային միասնության կուսակցությունը` 28,4%-ը: 2009թ. նրանք հավաքել էին 30% եւ 44% համապատասխանաբար: Երրորդ տեղում է Դեմոկկրատական կուսակցությունը` 22%-ով (2009թ.` 10%): Սոցիալ-դեմոկրատների կուսակցությունն ստանում է 6,2%, իսկ Միասնական Կիպրոսի կուսակցությունը` 2,3%, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Թուրքիայի հանրապետական կուսակցությունը միակուսակցական կառավարություն ձեւավորելու համար պետք է ստանա ձայների 42%-ը եւ խորհրդարանի 50 տեղերից 26-ը:
Համաշխարհային հանրության կողմից չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության արտահերթ ընտրություններ են անցկացվել, քանի որ հունիսի 5-ին խորհրդարանն անվստահություն էր հայտնել Իրսեն Կուչուկի կառավարությանը` իշխող Ազգային միասնության կուսակցության պառակտումից հետո:





























