Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտ, տեղի է ունեցել վթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է հուլիսի 28-ին, ժամը 23.15-ին: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 33-րդ կմ-ում բախվել են «Գրանդ Չերոկի» մակնիշի 26 ՍՍ 886, «Տոյոտա» մակնիշի 138 ՈՍ 01 եւ «ԳԱԶել» մակնիշի 34 TT 777 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Վ. Հ.-ը վնասվածքներով հոսպիտալացվել է Չարենցավանի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: