Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքապետարանի մոտակայքում տեղի է ունեցել վթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է հուլիսի 29-ին, ժամը 00.44-ին: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Լեքսուս» մակնիշի 24 ԼԼ 528 պետհամարանիշով ավտոմեքենան կողաշրջվել է: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը եւ կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: