Քննիչները գործ են հարուցել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու վերաբերյալ, երբ Նովգորոդի երկրամասում Քաղաքի օրվա տոնակատարությունների ժամանակ Պյոստովո կենտրոնական հրապարակում շրջվել է «Շղթաներով կարուսելը», հաղորդել է ՌԴ Քննչական կոմիտեն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիրակի երեկոյան պոկվել է կարուսելի շղթան, ինչի արդյունքում վիրավորվել է 8 մարդ: Նրանք հիվանդանոց են տեղափոխվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Փաստի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Համաապատասխան հոդվածը ենթադրում է մինչեւ 2 տարի ազատազրկում:





























