Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է կասեցնել «Առէներջի» ընկերությանը տրված «Ղարախաչ-1» հողմակայանի կառուցման լիցենզիան:

Հարցը ներառված է Հանձնաժողովի հուլիսի 31-ի նիստում:

Լիցենզիան տրված է 2009 թ., երկարաձգվել է 2012 թ. դեկտեմբերին՝  մինչեւ 2016 թ. ապրիլի 1-ը: «Առէներջին» պարտավորվել էր հանձնաժողովին ներկայացնել 48.2 մլն դրամի երաշխիք, սակայն պարտավորությունը չի կատարել:

Բացի այդ՝ «Առէներջիի» հիմնադիր իտալական «Ֆորտոռե Էներջիա» ընկերությունը եւ «Գոլդեն Ֆիլդ» սահմանափակ պատասխանատվության ընկերությունը ս.թ. հուլիսի 17-ին ստորագրել են մտադրությունների մասին համաձայնագիր` 80 տոկոս բաժնեմասի առուվաճառքի մասին: Միայն դրանից հետո (մինչեւ օգոստոսի վերջ) «Առէներջին» հավանաբար գումար կստանա երաշխիքը մարելու վճարելու համար: