Երեւանի Չեխովի 54 շենքի 1-ին հարկից ծուխ է նկատվել: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է հուլիսի 29-ին, ժամը 10.52-ին:
Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.48-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:





























