Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահի հազարավոր կողմնակիցներ մոտեցել են Կահիրեի ռազմական զորանոցներին` ցուցադրաբար ուշադրություն չդարձնելով զինվորականների` կանգ առնելու կոչերին:
«Մահմեդական-եղբայրներ» քաղաքական կուսակցության ներկայացուցիչը, որին հարում էր նաեւ պաշտոնանկ արած նախագահ Մուհամմեդ Մուրսին, BBC-ին պատմել է, որ ցույցը սկսվել է քաղաքի արեւելքում տեղակայված մզկիթի դռների մոտ, որտեղ մինչ այդ անցկացվում էր նախագահին սատարող ակցիա:
«Մահմեդական-եղբայրներ»-ի ներկայացուցչի խոսքով` արդյունքում զինվորականները չեն միջամտել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եգիպտոսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ադլի Մանսուրը երկրի վարչապետին իրավունք էր տվել զինվորականներին՝ ձերբակալել քաղաքացիներին շարունակվող բախումների ժամանակ:





























