ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի նկատմամբ պատերազմի տարիներին եւս մեկ մահափորձ է եղել: Այս մասին այսօր` հուլիսի 29-ին Եռաբլուրում հրավիրված ասուլիսին պատմեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
Պատերազմի ժամանակ արատավոր դեպքեր էին տեղի ունենում:Երկրի ներսում մեր մարդկանց չէին պաշտպանում, բայց երբ ԱԻՄ-ականները պետական բանակի չկատարածը կատարելով զոհվում էին, ասում էին՝ Հայրիկյանը տարավ գլուխները կերավ: «Վազգեն Մանուկյանը ինձ ասել էր, որ ինձ ցանկանում են հեռացնել եւ սարերում սպանել: Մի մահափորձ եղավ, երբ մեքենայի անիվը թուլացրել էին: Գործ էլ հարուցվեց այդ կապակցությամբ: Մենք պետք է բարձրանայինք սարերը, բայց այնպես ստացվեց, որ անիվը թռավ Գորիսի ճանապարհին: Բայց, եթե այդ անիվը սարերում թռներ, Վազգեն Մանուկյանի նախազգուշացումը կարող էր ճիշտ լինել»,- ասաց Պարույր Հայրիկյանը: Նա նաեւ ավելացրեց, որ իրենք ունեին իրենց խնդիրը եւ հասկանում էին, որ ստրատեգիական հարց է լուծվում:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























