Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Սոթք ատոճանապարհին «ԿամԱԶ» մանիշի ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտի մեջ: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է հուլիսի 29-ին, ժամը 08.25-ին, որ մեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ցեխակույտից դուրս են բերել «ԿամԱԶ» մակնիշի 35LP767 պետհամարանիշի բեռնատարը: