«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հուլիսի 27-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երեւանի Ներքին Շենգավիթի 5-րդ փողոցի թիվ 24/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվույան վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























