ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` օգոստոսին Բաքու կատարելիք այցի ընթացքում երկու երկրների միջեւ էներգետիկհարցեր քննարկվելու են, սակայն դրանք հիմնական թեմա չեն լինելու: Այս մասին Turan գործակալությանը հայտնել է աղբյուրը Ադրբեջանի կառավարությունում:
Նրա խոսքով` Բաքու-Նովորոսիյսկ խողովակաշարով նավթի տեղափոխումը այդ բանակցությւոնների թեմա չէ, քանի որ ներկայումս նավթահանման պայմանները նոր-նոր են քննարկվում: Ընդ որում, նա նշել է, որ կողմերն այդ հարցը պետք է լուծեն մինչեւ տարեվերջ:
Ինչ վերաբերում է SOCAR-ի եւ Գազպրոմի միջեւ գազի առք ու վաճառքին, ապա այն իրականացվում է 2009թ հոկտեմբերի 14-ին ստորագրված գործարքի համաձայն: Ըստ այդմ, ռուսական կողմը ամեն տարի պետք է 3 մլրդ խմ ադրբեջանական գազ գնի:
Turan-ի զրուցակիցը նաեւ նշել է, որ հնարավոր է ընկերությունները համագործակցության վերաբերյալ հուշագիր ստորագրեն:




























