Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանը, ով օրեր առաջ իրեն վատ է զգացել, հետազոտվել է նյարդաբանի կողմից եւ նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվել:  Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Քրեակատարողական հիմնարկի հանրային կապերի բաժնից:

Ինչպես նաեւ տեղեկացրեցին, որ հետազոտությունները շարունակվելու են եւ  բժշկականն զննությունը  իրականացվելու է փուլ առ փուլ: Առաջիկայում կհետազոտի այլ մասնագետ: 

Ի դեպ, հանրային կապերի բաժնից տեղեկացրեցին, ոչ Էդիկ Գրիգորյանը օրեր առաջ չի ուշաթափվել: Պարզապես  իրեն վատ է զգացել եւ գրավոր կարգով դիմել է ղեկավարությանը հետազոտության ենթարկվելու համար: