Երեւանի Չարենցի եւ Նար-Դոսի փողոցների խաչմերուկում  հուլիսի 28-ին, ժամը 01.40-ի սահմաններում,   «Օպել» մակնիշի ավտոմեքենա է  դուրս  եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել նշված խաչմերուկին հարակից էլեկտրասյանը եւ Վարդանանց  փողոցի թիվ 116 հասցեում գտնվող   կրպակի անցման հենասյան բետոնե արգելապատնեշին:

Ոստիկանության լրատվույան վարչությունից հայտնում են, թե «Օպել»-ի վարորդը  եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: