Բրիտանացի զույգը տեղի «ՄաքԴոնալդս»-ում հարսանիք է կազմակերպել: Արարողությանը, որին մասնակցել է 33 հյուր, տեղի է ունեցել հուլիսի 27-ին, գրում է The Sun-ը:

Հարսն ու փեսան՝ Սթիվենն ու Էմիլին, իրենց եւ իրենց հյուրերի համար բուրգերներ, կարտոֆիլ, հավի ուտեստներ եւ կաթնային կոկտեյլներ են պատվիրել: Այդ ամենի համար նրանք վճարել են 150 ֆունտ սթերլինգ: Արագ սպասարկման ռեստորանի մենեջերը նորապսակներին մեկ շիշ շամպայն է նվիրել, սակայն քանի որ «աքԴոնալդս»-ում ալկոհոլն արգելված է, զույգը որոշել է այն խմել ավելւ ուժ:, հաղորդում է Lenta.ru-ն:

Սթիվենի եւ Էմիլիի խոսքով, որոնք ծանոթացել են մեկ տարի առաջ, հարսանիքը հրաշալի է անցել: Նրանք դա համարել են իրենց կյանքի ամենաերջանիկ օրը: Նրանք «Մաք Դոնալդս»-ն ընտրել են այն պատճառով, քանի որ հենց այդտեղ է կայացել իրենց առաջին ժամադրությունը: