Մոսկվայի երկրամասի իրավապահ մարմինները որոնում են Նոգինսկի 50-ամյա բնակչին, ով նախօրեին երեկոյան որսորդական զենքից կրակելով` սպանել է Հայաստանի 27-ամյա քաղաքացու:
«Հաստատվել է, որ մի խումբ երիտասարդներ ալկոհոլ են օգտագործել Ժարով փողոցի տան բակում` միաժամանակ միացնելով ավտոմեքենայի նվագարկիչը, ինչը խանգարել է մերձակա տներիբնակիչների հանգիստը: Բնակիչներից մեկը բազմիցս նկատողություններ է արել, սակայն երիտասարդները չեն արձագանքել: Դրանից հետո տղամարդը զենքով փողոց է դուրս եկել եւ մոտ տարածությունից կրակել երիտասարդներից մեկի կրծքավանդակին»,-պատմել է ՌԴ ՔԿ-ի` Մեծձմոսկվայի հարցերով ներկայացուցիչ Իրինա Գումեննայան, փոխանցում է ndependent-news-ը:
Ստացված վնասվածքից տղամարդը տեղում մահացել է: Հարուցվել է քրեական գործ` «սպանություն» հոդվածով: Օպերատիվ-քննչական միջոցառումների ընթացքում պարզվել է կրակողի անձը, նա փախուստի մեջ է:





























