Սարսափելի վթարից հետո կոմայի մեջ հայտնված 26-ամյա կինը Սերգիեւ Պոսադից ծննդաբերել է առողջ երեխա` անգիտակից պառկած մնալով երկու ամիս: Բժիշկները երկու ամիս պայքարել են վթարի ենթարկված 26-ամյա կնոջ եւ վերջինիս դեռ չծնված երեխայի կյանքի համար: Բժիշկները ստիպված են եղել ընդունել կոմայի մեջ գտնվող Նադեժդա Գլավնովայի ծննդաբերությունը:
Ընտանիքի հայր Վիտալին հուլիսի 23-ը կհիշի ամբողջ կյանքում. Իր որդու ծննդյան համար նա հաղթահարել է բազմաթիվ խոչընդոտներ եւ բյուրոկրատական արգելքներ, հաղորդում է Lifenews-ը:
Բացառիկ ծննդաբերությունը տեղի է ունեցել Սերգիեւ Պոսադի հիվանդանոցում: Թանկարժեք սարքավորումներ չունենալով` բժիշկները կարողացել են ընդունել Նադեժդայի որդուն` պահպանելով եւ նրա, եւ որդու կյանքը:
Գլավնովների ընտանիքը վթարի էր ենթարկվել հունիսի 9-ին: Նադեժդան, Վիտալին, իրենց վեցամյա դուստր Քսենիան եւ ընտանիքի ընկերների 10-ամյա դուստր Քրիստինան տուն էին վերադառնում զբոսանքից, երբ նրանց մեքենային բեռնատար էր բախվել:




























