Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը 257.6 հազ. դրամի պարտք է կուտակել «Արմենիա Թրավել+Մ» ընկերությանը, որն առաջացել է բավական արտասովոր հանգամանքներում:
ՀՀ արտգործնախարարության կողմից ՀՀ կառավարություն ներկայացրած տեղեկանքի համաձայն՝ ՀՀ փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը պետք է մեկներ Ֆրանկֆուրտ՝ մասնակցելու հայ-գերմանական գործարար համաժողովին (2012 թ. դեկտեմբերի 6-8), իսկ մյուս փոխարտգործնախարար Ա. Հովակիմյանը Ֆրանկֆուրտից պետք է մեկներ ԱՄՆ՝ «Արմթեք» համաժողովին (դեկտեմբերի 8-14) մասնակցելու համար:
Այդ նպատակով ՀՀ արտգործնախարությունը տոմսեր է պատվիրում «Արմենիա Թրավել+Մ» ընկերությունից. Երեւան-Փարիզ-Ֆրանկֆուրտ՝ 197,6 հազ. դրամ, Ֆրանկֆուրտ-Լոս-Անջելես-Սան Ֆրանցիսկո-Բոստոն-Ֆրանկֆուրտ՝ 3,08 մլն դրամ:
Սակայն գործողումները չեղյալ են համարվում, իսկ «Արմենիա Թրավել+Մ» ընկերությունը պարզաբանում է, որ Երեւան-Փարիզ-Ֆրանկֆուրտ տոմսը ետ վերադարձման ենթակա չէ, իսկ մյուս տոմսը կվերադարձվի 60 հազ. դրամ տուգանքով: Այդպես չկայացած գործողումների համար առաջանում է 257 հազ. դրամ պարտք, որը պետք է հատուցվի պետական բյուջեից:





























