«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 29-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 410 դրամ: Ուրբաթ օրվա (հուլիսի 26) համեմատ դոլարն էժանացել է կես դրամով կամ 0,12%-ով:

Բորսայում այսօր վաճառվել է 1,7 մլն. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը եւս էժանացել է՝ առքի փոխարժեքը իջել է մինչեւ 408 դրամ, վաճառքինը՝ 410.5 դրամ:

Forex միջազգային շուկայում դոլարն այսօր մի փոքր թուլացել է հիմնական արժույթների նկատմամբ, քանի պահպանվում են անորոշությունները ԱՄՆ Ֆեդերալ Ռեզերվային Համակարգի կողմից ակտիվների գնման ծրագրի ապագայի առումով; Եվրոն այսօր սակարկվել է 1.3290 դոլարին մոտ;

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32.8556 ռուբլի: Դոլարն ամրապնդվել է ռուբլու նկատմամբ: