Թունիսի Սիդի-Բուզիդ քաղաքում ոստիկանները երկուշաբթի օրը արցունքաբեր գազ են կիրառել` հակակառավարական ցույցի մասնակիցներին ցրելու: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ ամբոխից իրավապահների ուղղությամբ քարեր եւ շշեր են նետվել, փոխանցում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը:

Ակցիայի մասնակիցները արգելափակել էին նահանգապետի նստավայրը եւ պահանջել նրա հրաժարականը: Վերջինս իշխող «Ան-Նահդա» իսլամիստական կուսակցության կողմնակիցներից է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Սիդի-Բուզիդում ցույցերի առիթ է դարձել նախորդ շաբաթ տեղի ունեցած ընդդիմադիր քաղաքական գործչի սպանությունը: Մոհամմեդ ալ-Բրահմին ցուցարարներին կոչ էր անում փոխել երկրի քաղաքական ղեկավարությունը: