Ադրբեջանի Սահմանադրական դատարանի մոտ հուլիսի 29-ին բողոքի ակցիա են անցկացրել Ղարաբաղյան պատերազմում  անհայտ կորած անձանց ընտանիքները:

«Mediaforum» կայքի փոխանցմամբ, ակցիայի  հիմնական պատճառը ընտանիքի անհետ կորած անդամների համար ապահովագրության չվճարումն է, քանի որ իշխանությունները չեն արձագանքում նրանց բազմաթիվ բողոքներին:

Ակցիայի մասնակիցների խոսքով` ընտանիքները հայտնվել են ֆինանսական ծանր իրավիճակում, եւ դրա համար նրանք մեղադրում են պաշտոնյաներին: Նրանք Սահմանադրական դատարանից պահանջում են վերջ դնել պաշտոնյաների կամայականություններին, ովքեր իրենց թողել են առանց գոյության միջոցի:

Ավելի վաղ նրանք դիմել էին նաեւ ընդդիմությունից նախագահի թեկնածու առաջադրված Ռուստամ Իբրահիմբեկովին: