«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երեւան-Բաթումի-Երեւան հաղորդակցության «Արմենիա» գնացքի վերին մահիճներում երթեւեկելու տոմսերը 10 տոկոսով էժան կարժենան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հաղորդել է ՀԿԵ մամուլի քարտուղար Վահե Դավթյանը:

Մինչեւ օգոստոսի 20-ը Երեւանից մինչեւ Բաթումիի վերջին կայարանը ստորին մահիճները պլացքարտային վագոնում կարժենան 11600 դրամ, կուպե-վագոններում` 17980 դրամ, առավել հարմարավետ կուպե-վագոններում` 19860 դրամ: Վերին մահիճների տոմսերը վաճառվում են համապատասխանաբար 10 տոկոս էժան գներով:

Վահե Դավթյանը բացառել է լրացուցիչ կոռուպցիոն ռիսկերի հնարավորությունը` կապված զեղչերի հետ: Նա նշել է, որ ամբողջ գործընթացն իրականացվում է ավտոմատացված կերպով, այդ պատճառով կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի են հասցված: