Ընթացիկ տարվա հունիսի 15-ից մինչեւ հուլիսի 25-ը  «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երեւան-Բաթում-Երեւան սեզոնային ֆիրմային «Արմենիա» գնացքը 21 167 ուղեւոր է փոխադրել: Այս մասին NEWS.am-ին ասաց ընկերության մամուլի քարտուղար Վահե Դավթյանը:

«Ինչ վերաբերում է այս պահին արդեն նախապես վաճառված տոմսերին, ապա դրանց թիվը 19037 է: Դա  5% -ով գերազանցում է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը»,-նշեց Վահե Դավթյանը:

Հիշեցնենք, որ Երեւան-Բաթում-Երեւան սեզոնային արագընթաց գնացքի տոմսեր կարելի է ձեռք բերել մեկնելուց քառասուն օր առաջ: Այն կշարունակի գործել մինչեւ սեպտեմբերի 30-ը ներառյալ: