Էրեբունի համայնքի 21-ամյա բնակիչը պարբերաբար դաժան ծեծի է ենթարկում մորը: Հերթական դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին:
NEWS.am-ի հայտնի է դարձել, որ երիտասարդը իր 55-ամյա մոր գլխին ձեռքերով ու ոտքերով հարվածել է՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետեւ տնից վռնդել:
Բայց այսքանով չի բավարարվել, կոտրել է պահարանի դուռն ու գողացել մոր ոսկյա մատանին: Մայրը ստիպված դիմել է ոստիկանության Էրեբունիի բաժին, որդուն տարել են ոստիկանություն, իսկ մորը տրվել է դատաբժշկի ուղեգիր: Հանգամանքները պարզվում են:





























