«Ժամանակ» թերթը Արարատի մարզպետարանի եւ Արտաշատի քաղաքապետարանի առանձին պաշտոնատար անձանց կողմից ծանր հետեւանքներ առաջացրած  պաշտոնեական լիազորությունների չարաշահում կատարելու փաստի առիթով ՀՔԾ-ում հարուցված քրգործերի թեմայով զրուցել է Արտաշատի ՀՀԿ-ական քաղաքապետ Գագիկ Մուրադյանի հետ։ Հատված հարցազրույցից.

«Պարոն Մուրադյան, ինչպես կգնահատեք քրգործի հարուցումը եւ որքանո՞վ եք Ձեզ մեղավոր համարում։

Քննություն է անցկացվում, քննությունն էդ ամեն ինչը կպարզի եւ դեռ արդյունքների մասին կիմանաք, բայց որ տենց փաստեր կամ ինչ-որ բաներ կան, ես գտնում եմ, որ այդպես չի, որովհետեւ նախագծով, նախահաշվով ինչ որ նախատեսվել է, ամեն ինչ արվել է էդ սահմաններում։

Ուզում եք ասել՝ քաղաքապետարանը չի՞ յուրացրել պետական փողերը։

Իհարկե՝ ոչ։ Ես պնդում եմ, որ ոչ մի յուրացում չի եղել։

Պարոն Մուրադյան, իսկ հնարավո՞ր է այս քրեական գործը նպաստի Ձեր պաշտոնանկությանը։

Չեմ կարծում...»,- մեջբերում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):