Սուեզի ջրանցքի մոտակայքում այսօր՝ հուլիսի 30-ի առավոտյան, հզոր պայթյուն է որոտացել: Եգիպտոսի ոստիկանության եւ բանակի ուժերը բարձր պատրաստվածության են բերվել, հաղորդում է Sky News Arabia արբանյակային հեռուստաալիքը:
Պայթյունը տեղի է ունեցել ջրանցքի արեւելյան ափից ընդամենը մեկ կմ հեռավորության վրա, Համալսարանի շրջանում: Ոստիկանության տվյալներով՝ դա կարող է լինել ջրանցիք ուղղությամբ արձակված հրթիռի կամ տեղադրված ռումբի պայթյուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Հանգամանքները պարզվում են:
Պայթյունի հետեւանքով տուժածների մասին տեղեկություններ չկան: Սուեզի ջրանցքով նավերի երթեւեկությունն ընթանում է նորմալ ռեժիմով:
Սուեզի ջրանցքը կարեւորագույն համաշխարհային տրանսպորտային երակներից մեկն է, որն իրար է կապում Եվրոպան ու Ասիան՝ առանց Աֆրիկան շրջանցելու: Սուեզի ջրանցքով օրական 45-50 նավ է անցնում:





























