Իրավապահների կողմից իրականացված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում Վոլգոգրադի Կրասնոոկտյաբրսկի շրջանում կեղծ գումարներ պատրաստելու եւ իրացնելու փաստ է բացահայտվել:
Ինչպես հաղորդում է politrus.com-ը, ծրագրված միջոցառումների արդյունքում իրավապահները դուրս են եկել ենթադրյալ հանցագործների հետքի վրա: Նրանք ձերբակալվել են Վոլգոգրադի երկրամասի Դուբովսկի շրջանի ամառանոցներից մեկում: Հանցագործության մեջ կասկածվողները ծնունդով Հայաստանից են՝ Վոլգոգրադի 43-ամյա գործազուրկ բնակչուհին ու նրա 41-ամյա ընկերը:
Հանցագործների գտնվելու վայրում ոստիկանները հայտնաբերել են ռուսական կեղծ թղթադրամներ պատրաստելու փոքրիկ արտադրամաս: Քննիչներն առգրավել են սարքավորումները, տպագրված թղթադրամներն ու այլ էական ապացույցներ, որոնք կնպաստեն քրեական գործի հետաքննությանը:
Հարուցվել է քրեական գործ: Ներկայումս կասկածյալները կալանավորվել են: Նրանք կարող են դատապարտվել մինչեւ 8 տարի ազատազրկման:





























