Վաշինգթոնում վերսկսվել են ուղիղ բանակցությունները Իսրայելի եւ Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչների միջեւ: Ներկայումս նախապատրաստական հանդիպումներ են ընթանում, որի ընթացքում աշխատանքային ծրագիր կձեւավորվի:

Իսրայելական պատվիրակությունը գլխավորում է ԱԳ նախկին նախարար Ցիպի Լիվնին, իսկ Պաղեստինի ինքնավարությունը ներկայացնում է Մահմուդ Աբասի օգնական Սայեբ Էրեքաթը:

Ավելի վաղ նշվել էր, որ բանակցություններին վերադառնալու նախաձեռնությունը պատկանում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին, որը հուլիսի կեսերին այցելել է Մերձավոր Արեւելքի երկրներ: Ինքը՝ Քերրին տեղի ունեցողն անվանել է «շատ, շատ յուրահատուկ» պահ, հաղորդում է Russia Today-ը:

Վաշինգթոնում հուլիսի 29-ին սկսված առաջին հանդիպման բովանդակությունը չի նշվել: Ենթադրաբար, առաջին համատեղ հայտարարությունը մամուլի համար կողմերը կանեն միայն մի քանի ժամ անց:

Նշենք, որ բանակցային գործընթացը վերսկսվել է եռամյա դադարից հետո: Այդ իրադարձության նախօրեին Իսրայելի կառավարությունն օրենք է ընդունեմ, որի համաձայն, ցանկացած խաղաղ համաձայնագիր Պաղեստինի հետ, խորհրդարանի հաստատումից հետո պետք է դրվի համաժողովրդական հանրաքվեի: