Հայաստանի ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում, մայիսի 12-13-ը տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով թուլացել են բնակչին պատկանող տան պատերը. առկա է փլուզման վտանգ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Արմավիրի ՄՓՎ ՃԿԿ օպերատիվ խումբը:
Օպերատիվ խումբը տեղում իրականացրել է նկարահանման աշխատանքներ:
Դեպքի մասին տեղեկացվել են Նալբանդյանի գյուղապետի տեղակալը, Արմավիրի ՄՓՎ պետը եւ մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության առաջին կարգի մասնագետը:






























