Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում` «Թամարա» ՍՊԸ գործարանում, այսօր՝ հուլիսի 30-ին վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ պահեստային հատվածում ծխացել են պլաստմասսե տարրաներ (15 քմ):

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ: