NEWS.am-ի  տեղեկություններով՝ Սոչի մեկնելուց առաջ, որտեղ տեղի է ունենում Հայաստանի ոստիկանության եւ Ռուսաստանի ՆԳՆ-ի համատեղ կոլեգիայի նիստ, Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հանձնարարականներ է  տվել ոստիկանությանը: Մասնավորապես նա արտաքին ծառայության եւ ճանապարհին ոստիկանության աշխատակիցներին հանձնարարել է գյուղմթերքների եւ բերքահավաքների իրացման շրջանում ամեն կերպ օգնել իրենց բերքը վաճառող գյուղացիներին, ապահովել գյուղմթերք տեղափոխող ավտոմեքենաների երթեւեկությունը, աջակցել մայրաքաղաքի բնակելի հատվածներում իրենց բերքը  վաճառող գյուղացիներին, ինչը գյուղացուն սատարելու եւս մեկ քայլ է եւ ոստիկանությունը այս քայլով եւս վկայում է, որ գյուղացու կողքին է: Ոստիկանության լրատվական վարչությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին, որ նման հանձնարարական եղել է:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am