Արարատի մարզի Կանաչուտ գյուղում ԵԱՀԿ աջակցությամբ  արեւային ջրատաքացուցիչ կտեղադրվի: Այս մասին NEWS.am-ին ասաց  նախագիծն իրականացնող «Բիո Արտ» ընկերության տնօրեն Գագիկ Քարամյանը:

«Սարքը նախատեսված է դպրոցի կարիքների համար` ճաշարանի եւ այլ տնտեսական մասնաշենքերի համար կապահովվի տաք ջուր: Հզորությունը կազմում է  300-400 լ»,-հայտարարեց Գ. Բունիաթյանը: Նախագիծը կիրականացվի մինչեւ 2013թ. տարեվերջ:

«Բիո Արտի» նախագծերի թվում է նաեւ Երեւանի «Արաիկ կիրառական քիմիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի համար արեւային կոլեկտորի տեղադրումը: