Ադրբեջանի ընդդիմադիր երիտասարդական կազմակերպությունները Ադրբեջանում աշնանը կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ հանդես են եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ ընտրությունների նախաշեմին երկրում ժողովրդավարական նախընտրական մթնոլորտ չի նկատվում: Հայատարարությունն ստորագրել է երիտասարդական 8 կազմակերպություն:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարության հեղինակները հիշեցնում են, որ երիտասարդական ակտիվիստների նկատմամբ հետապնդումներ են իրականացվում եւ տարեսկզբին ձերբակալված բոլոր ակտիվիստներին համարում են խղճի կալանավորներ:
Նրանք նաեւ վճռականորեն դատապարտում են նախագահի թեկնածու «ՌԵԱԼ» շարժման առաջնորդ Իլհար Մամեդովի, «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիկ Յաղուբլուի ձերբակալությունը: Ադրբեջանցի երիտասարդությունը կոչ է անում իշխանություններին պատասխանատու լինել միջազգային կազմակերպությունների առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման հարցում, ինչպես նաեւ դադարեցնել երիտասարդական ակտիվիստների նկատմամբ հետապնդումները: Նրանք նաեւ միջազգային կազմակերպություններին կոչ են անում վճռական լինել երկրում քաղաքական գործընթացների նկատմամբ:





























