Երեւանի բյուջեն 2013 թ. կազմում է մոտ 66 մլրդ դրամ, որից առաջին կիսամյակում ծախսվել է մոտ 23 մլրդ դրամը:
Հատկացումներ են նախատեսված նաեւ տրանսպորտի համար` 27 մլրդ դրամի չափով, որից փաստացի ծախսվել է 6 մլրդ դրամը: Այսպիսով` տրանսպորտի համար հատկացվում է Երեւանի պետական բյուջեի մոտ 40%-ը, սակայն կատարողականը մնում է շատ ցածր: 2013 թ. առաջին կիսամյակում ծախսվել է Երեւանի տրանսպորտիօ համար նախատեսված միջոցների ընդամենը 22%-ը:
Տրանսպորտին հատկացումները կատարվում են 2 հիմնական ուղղություններով` ճանապարհային տրանսպորտ եւ խողովակաշարային ու այլ տրանսպորտ: Ճանապարհային տրանսպորտի համար հատկացվել է մոտ 18 մլրդ դրամ, սակայն ծախսվել է փաստացի մոտ 4 մլրդ դրամ: Խողովակաշարային տրանսպորտի համար հատկացվել է 9.5 մլրդ դրամ, փաստացի ծախսվել է 3.5 մլրդ դրամ:
Նշենք, որ հանրային տրանսպորտը (բացի մետրոյից) դոտացիաներ չի ստանում: Քաղաքապետարանի բյուջեից հատկացված միջոցները հիմնականում օգտագործվում են ճանապարհների նորոգման, ու ենթակառուցվածքների զարգացման նպատակով:




























