Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունը մասնակցել է ԵՄ Արեւելյան գործընկերության տրանսպորտային հարթակի շրջանակում նախագծերի ֆինանսավորման հարցերի քննարկմանը:

Ինչպես հաղորդում են ադբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով տրանսպորտի նախարարությանը, Բրյուսելում տեղի է ունեցել Արեւելյան գործընկերության տրանսպորտային պանելի  հերթական նիստը, որին մասնակցել է նաեւ նախարարության պատվիրակությունը:

Ըստ աղբյուրի` նիստում հիմնականում քննարկման թեմա է դարձել նախարարական պատվիրակության նախագիծը, որը  պետք է ստորագրվի 2013թ. հոկտեմբերին Լյուքսեմբուրգում կայանալիք երկրորդ հանդիպման ժամանակ: Նիստում նաեւ հաստատվել են տրանսպորտային հարթակի շրջանակում նախագծերի ցանկը, որոնց ֆինանսավորմանը կներգրավվեն միջազգային ֆինանսական ինստիտուտները: