Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստվում է լուծարել «Երնորոգնախագիծ» փակ բաժնետիրական ընկերությունը: Հարցը ներառվել է ՀՀ կառավարության օգոստոսի 1-ի նիստի օրակարգում` ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության առաջարկով:

Նշենք, որ այս ընկերությունը հիմնվել է դեռ 1970 թ. եւ զբաղվել է բնակելի ու հասարակական տների նախագծմամբ, շենքերի ամրացմամբ ու վերանորոգման աշխատանքների պլանավորմամբ:

2009 թ. Երեւանի քաղաքապետրանն իրեն պատկանող 100 տոկոս բաժնեմասերը հանձնել է պետական գույքի կառավարման վարչությանը, որտեղ էլ նպատակահարմար են համարել վաճառել այն` մասնավորեցման դասական աճուրդով: Աճուրդը չկայանալու պատճառով որոշվել է ընդհանրապես լուծարել ընկերությունը: