Ռուսաստանի հայերի միությունն ու Մոսկվայում Հայաստանի հյուպատոսությունը տեղեկությունների չեն տիրապետում մոսկովյան շուկաներում իրականացված ռեյդի ժամանակ հայերի ձերբակալության մասին: Ինչպես NEWS.am-ի թղթակցին ասաց ՌՀՄ փոխնախագահ Լեւոն Մուքանյանը, չկա որեւէ տեղեկություն ձերբակալվածների թվում հայերի առկայության մասին:
Ռուսաստանյան լրատվամիջոցների տվյալներով` Մոսկվայի արեւմուտքի երեք շուկաներում իրականացված ռեյդի ընթացքում ձերբակալվել են հարյուրավոր քաղաքացիներ, գործողության արդյունքում կազմվել են տասնյակ արձանագրություններ: Ռեյդը հաջորդել էր շաբաթ օրը Մատվեեւյան շուկայում ոստիկանի վրա տեղի ունեցած հարձակմանը:





























