«Cinnabon» համաշխարհային սրճարան-փռերի արագ սննդի հայտնի ցանցը, որն ամբողջ աշխահում ունի ավելի քան 1000 օբյեկտ, հայտնել է Վրաստանում ցանցն ընդլայնելու պայմանագիր ստորագրելու մասին: Այդ մասին գրում է «Global Atlanta»-ն:
Ըստ պայմանագրի` Երեւանում գտնվող «BrandCity» ընկերությունը Վրաստանում վեց տարվա ընթացքում խանութների ցանց կբացի:
Գործընկերներ Սեմ Սամուելյանը, որը Լիբանանից է, եւ Ստեփան Փանոսյանը մտադիր են Թբիլիսիում առաջին «Cinnabon»-ը բացել 2014թ.: Սամուելյանը եւ Փանոսյանը Հայաստանում ֆրանչայզինգ կիրականացնեն նաեւ «KIA Motors», «Paul Bakeries», «Segafredo», «Zanetti» եւ «Southern Fried» ընկերությունների հետ:
«Cinnabon» ընկերությունը, որը զգալի ներկայություն ունի Եվրոպայում եւ Ասիայում, օբյեկտների սեփականատեր է նաեւ Ադրբեջանում, Հայաստանում եւ Թուրքիայում: «Cinnabon»-ը չորս տարվա ընթացքում 103 օբյեկտներ է բացել Ռուսաստանում եւ նախատեսում է հաջորդ տարի բացել եւս 30-ը:




























