«Սեւան» քրեակատարողական հիմնարկում հուլիսի 29-ին արտառոց դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ի տեղեկություններով, դատապարտյալի մոտ կարճատեւ տեսակցության եկած կինն ու ազգականը խուզարկության են ենթարկվել, որի արդյունքում նրանց մոտից թմրանյութ է հայտնաբերվել:
Ուշագրավն այն է, որ դատապարտյալին թմրանյութ փոխանցելու համար օգտագործվել է բարեկամուհու հաշմանդամի սայլակը: Սայլակի նստատեղի կաշվե պաստառը պատռել են եւ դրա մեջ թաքցրել թմրանյութը: Իսկ կնոջ կրծկալի միջից հայտնաբերվել է բջջային հեռախոսի քարտ:
Փաստի առնչությամբ կատարվում է հետաքննություն:





























