Օգոստոսի 1-ին ավարտվելու է Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած բնակչության համար կազմակերպված հանգանակությունը:
Այդ նպատակով ստեղծված հիմնադրամն ավարտելու է իր աշխատանքը, իսկ օգոստոսի 15-ից Արմավիրի մարզպետի, պատգամավորների ու շահագրգիռ անձանց խորհրդակցություն է հրավիրվելու, որտեղ քննարկվելու է հանգանակված գումարի բաշխման ձեւաչափը: Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Նա ասաց նաեւ, որ նախօրեի տվյալներով, 236 միլիոն դրամ է հավաքագրվել, մինչդեռ կարկտահարության պատճառած վնասը կազմել էր 25 միլիարդ դրամ:





























