«Ազգ» թերթը Արցախի վերաբնակեցման թեմայի շուրջ զրուցել է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ, որը, մասնավորապես, նշել է. ««Վերաբնակեցման հարցը զինդադարից հետո Արցախում, Հայաստանում եւ սփյուռքում քննարկվող ամենակարեւոր թեմաներից է»։ Աղաբեկյանին նախորդ տարիներին իրականացված վերաբնակեցումը հիշեցրել է խորհրդային տարիներին հայրենադարձության ծրագիրը, ըստ որի՝ «վերաբնակիչը պետք է լինի կույր եւ տեղեկություն չունենա, թե ուր է գնում եւ ինչ է իրեն սպասվում»,- հիշում է Աղաբեկյանը։ Այսօր մոտեցումներն այլ են. «Կառավարությունն աջակցում է այն վերաբնակչին, ով պատրաստ է սեփական ուժերով տրամադրված շինանյութով տուն կառուցել»,- ասում է փոխվարչապետը՝ միաժամանակ շեշտելով, որ վերջ են դնելու տարերային վերաբնակեցմանը. Նպատակն այն է, որ սոցիալական ծրագրերի իրականացումը չհամարվի վատնված։ «Հիսունհոգանոց գյուղում ապահովել ջրամատակարարում, գազ եւ անցկացնել էլեկտրական գիծ՝ շահավետ չէ, որովհետեւ անգամ քսան տարի անց այդ գյուղի բնակիչների թիվը չի անցնի հինգ հարյուրը»։
Հենց դա է պատճառը, որ գյուղերի բնակիչների վերաբերյալ սահմանված է շեմ. նվազագույնը մինչեւ հարյուր բնակիչ։ Որպեսզի գյուղերում մարդկանց թիվը շատանա, կառավարությունը կաջակցի գյուղապետերին մարդկանց տեղափոխման հարցով. Որպես խրախուսում գյուղերը կապահովվեն ջրամատակարարմամբ...»,- գրում է «Ազգը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























