Հայաստանի ԱԳՆ-ում հուլիսի 30-ին ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Հայաստանի Հանրապետության կողմից այն ստորագրեց ՀՀ ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, իսկ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից՝ ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը:





























