Հայաստանի միջազգային պահուստները 2013 թ. հունիսին կազմել են մոտ 1.6 մլրդ դոլար: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակման մեջ («Միջազգային պահուստների եւ արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակ»): Նախորդ ամսվա նկատմամբ միջազգային պահուստները նվազել են մոտ 69 մլն դոլարով:
Արժեթղթերի ծավալը միջազգային պահուստներում կազմել է 1.17 մլրդ դոլար` նախորդ ամսվա համեմատ ավելանալով մոտ 160 մլն դոլարով: Կանխիկ արտարժույթի ծավալը 402 մլն դոլար է` նախորդ ամսվա նկատմամբ նվազելով 227 մլն դոլարով:
Հունիսին նախորդ ամսվա համեմատ միջազգային պահուստներում գործնականում չի փոփոխվել Արժույթի միջազգային հիմնադրամում Հատուկ փոխառության իրավունքները` կազմելով 34 մլն դոլար:





























