Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ հուլիսի 31-ին ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կրինա Ռոդիկա Պրունարիուին` վերջինիս ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ողջունելով հյուրին, պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ռումինական կողմի հետ ձեւավորված համագործակցությունը եւ ընդգծել է պաշտպանական բնագավառում համագործակցության զարգացման ուղղությամբ հայկական կողմի պատրաստակամությունը:
Ի պատասխան տիկին դեսպանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար` նշելով, որ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը:





























