Լիտվացի դիվանագետների՝ ինտերնետում հայտնված հեռախոսազրույցների հնարավոր ձայնագրությունները տեղեկատվական սադրանք են։ Այս մասին հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսը։
Ինչպես հաղորդում է delfi.lt-ը, Լիտվայի ԱԳ նախարարը հետաքննում է այս միջադեպը։
Հուլիսի 8-ին youtube-ում ձայնագրություններ են տեղադրվել, որոնցից մեկում, ինչպես նշվում է, խոսում են լիտվացի երկու դիվանագետներ։ Այդ խոսակցությունը տեղի է ունեցել ապրիլի 4-ին ժամը 12։50-ին։ Զրուցակիցները իրենց ոչ պաշտոնական տեսակետներն են կիսում Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների մասին, ինչպես նաեւ քննարկում են ղարաբաղյան հակամարտությանը, խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամական խմբի ստեղծմանը վերաբերող հարցեր։
Բոլոր տեսագրությունների հետ կան նաեւ անգլերեն սուբտիտրեր։





























